Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և երկար լռությունից հետո կապ է հաստատել։ Այս մասին հայտնում է Walla հարթակը՝ իսրայելցի պաշտոնյային հղում անելով։
Հարթակի զրուցակցի խոսքով՝ Սինվարը վերջին օրերին վերսկսել է կապերը Կատարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ և հաղորդագրություններ փոխանցել նրանց։
Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ պարզ չէ, թե կոնկրետ երբ է «ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ուղարկել հաղորդագրությունները, սակայն նշել է, որ նրա հաղորդագրությունները չեն վկայում Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մեղմացման մասին:
Վերջին շաբաթներին հարթակի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը «անհասանելի է»՝ նշելով, որ նա որևէ հաղորդագրություն չի ուղարկել նույնիսկ այն բանից հետո, երբ Բեյրութում սպանվել է շիական «Հըզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլահը։