Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և քվեարկության համար ներկայացնի իր թեկնածությունը։
«Այո, նախագահն այլ դերակատարում ունի ապագայի համար»,- լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զուրաբիշվիլին, պատասխանելով հարցին, թե ինքը պատրաստ է առաջադրվելու երկրորդ ժամկետի համար՝ հաշվի առնելով, որ նախագահի դերը Վրաստանի սահմանադրությամբ բավականին արարողակարգային է։
«Այս դերը կայանում է նրանում, որ կիրառի «Վրացական խարտիան (ընդդիմության գործողությունների ծրագիր ընտրություններում հաղթանակի դեպքում) և այն հասցնել Բրյուսել՝ Լեհաստանի նախագահության ավարտին (ԵՄ անդամակցության շուրջ)՝ Եվրամիությանը անդամակցելու բանակցություններ սկսելու համար»,- ասել է նախագահը։