ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:
Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500 հազար դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց կացության խնդրի լուծումը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։
23 Նոյեմբեր, 2020 19:56
744
ՃՇՀԱՀ-ում ձեռնամուխ են եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը
29 Հուլիս, 2021 14:51
Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում (լուսանկարներ)
18 Փետրվար, 2021 18:09
Եղիազար Վարդանյանը՝ ՃՇՀԱՀ ռեկտոր. Կառավարությունը հաստատել է ընտրության արդյունքները
10 Դեկտեմբեր, 2020 17:13