Գյումրի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։
10 Հոկտեմբեր, 2024 14:10
361