Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Այս մասին այսօր կառավարույան նիստի ժամանակ ասաց  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԵԱՏՄ խորհուրդը առանց մաքսատուրքի 8000 էլեկտրոմոբիլի ներկրման քվոտա է սահմանել:

 

Համաձայն ՊԵԿ ուսումնասիրության՝ սթսեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչային տրանսպորտային միջոց, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%)՝ իրավաբանական անձանց։

 

«Առաջին անգամ ենք նման իրադրության առաջ, ոչ մի անգամ է էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման քվոտան չի սպառվել և առաջին անգամ է, որ մենք նման իրադրության առաջ ենք կանգնում, ինչը մեծ հաշվով լավ է»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները տեսանյութում 

 

421