Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ շաբաթվա վերջին կժամանի Թուրքիա, իսկ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում բանակցություններ կվարի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին լրագրողներին ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։

«Հաջորդ շաբաթվա վերջին կանցլերը կմեկնի Թուրքիա, իսկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ստամբուլում կհանդիպի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է նա։ Բանակցություններից հետո նախատեսվում է մամուլի ասուլիս։

Բյուխները նշել է, որ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Ուկրաինայի հակամարտությունն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միգրացիայի խնդիրը։

256