Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունեցել Գերասիմ Վարդանյանի փափանման միջոցի քննությունը:
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է: Կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սահմանվել է 2 մլն դրամ գրավ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել էր ևս մեկ ամսով։
ՀՀ ոստիկանությունից ստացվել էր պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել էր «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ իրավապահների՝ ձայնագրության մեջ լսվում է Գերասիմ Վարդանյանի ձայնը: