Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

432