Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանի հարավային տարածքներ, ոչնչացրել շարժման թունելները, այլ ենթակառուցվածքներ և «Հըզբոլլահի» ներկայացուցիչների։
Շարժումն էլ 100-ից ավելի հրթիռ և անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններում ավերածություններ կան: «Հըզբոլլահը» կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հեռանալ ռազմական օբյեկտների շրջակա տարածքներից: Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը հայտարարել է՝ «Հըզբոլլահը» կարող է դիտարկել իսրայելական հարձակումները դադարեցնելու տարբեր սցենարներ՝ չնայած բացարձակ առաջնահերթություն է համարում ուժով Իսրայելին կանգ առնել ստիպելը:
Լիբանանի կառավարության տվյալով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական կողմը 9588 անգամ հարվածել է Լիբանանին, ինչի հետևանքով 2229 մարդ է զոհվել, 10380-ը՝ վիրավորվել: Մերձավոր արևելքում էսկալացիայի և Իսրայել-Իրան հարաբերություններում լարվածության ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակը մեկնել է Բեյրութ: Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆին ընդունել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին: