Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ միասնական տոմսային համակարգի անցման պահից գրեթե ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովվի, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու։

«Միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր՝ հավաքագրման ստվերը վերացնելու և մնացյալ տեսանկյունններից, այլ առհասարակ մարդու հարմարավետության տեսանկյունից, որովհետև միասնական տոմսային համակարգը հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն քարտից, նույն հեռախոսով ու դրա համար հավելյալ չվճարել։ Սա ամենակարևոր սկզբունքն է, որ դրված է միասնական տոմսային համակարգում»,- ասաց նա։

430