2 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե։
Փոխչեմպիոն է դարձել 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել 46 կգ քաշային Սևակ Դավոյանը, 64 կգ քաշային Միքայել Թումասյանը, 71կգ Ռադիկ Ղուկասյանը, 71 կգ քաշային Մհեր Օհանյանը, 79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, ինչպես նաև աղջիկների պայքարում՝ 47 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 59 կգ Սյուզաննա Մանուկյանը:
Աղբյուր ArmSport.am
14 Հոկտեմբեր, 2024 14:30
752
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն
17 Մայիս, 2026 18:43
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
13 Ապրիլ, 2026 12:39
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
10 Ապրիլ, 2026 21:49