Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Առաջինը մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել են Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գևորգյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Մեր բոլոր ըմբիշները մեկնարկել են հաղթանակով, իսկ Շանթ Խաչատրյանը նաև երկրորդ հաղթանակն է տարել։

Սուրեն Աղաջանյանը որակավորման փուլում հաղթել է հույն Իլիաս Զաիրակիսին։

Որակավորման փուլում Սահակ Հովհաննիսյանը հաղթահարել Էստոնիայի ներկայացուցիչ Արթուր Երեմեևի արգելքը։

Շանթ Խաչատրյանը 1/8 եզրափակչի համար պայքարում հաղթել է Միքայել Պորտմանին (Շվեյցարիա), ապա արդեն 1/8 եզրափակչում՝ ճապոնացի ըմբիշի։

Սամվել Գրիգորյանը նույնպես մեկնարկել է որակավորման փուլից և հաղթել ղրղզ ըմբիշ Բեկզան Օրունկուլ Ուլուին։

Հայկ Խլոյանը որակավորմամ փուլում հաղթել է գերմանացի Անտոն Վիվեգին։

Հունահռոմեական ըմբիշներից Մ23 ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու են նաև Արայիկ Թոփալյանը (55 կգ), Արման Վարդանյանը (60 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Ալբերտ Նազարյանը (130 կգ)։ Նրանք մրցագորգ դուրս կգան վաղը։

585