Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ալբանայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Խլոյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դարձել է ոսկե մեդալակիր։ Եզրափակիչում հայ ըմբիշը 11-6 հաշվով առավելության է հասել 2024 թ. մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, բելառուս Աբուբակար Խասլախանովի նկատմամբ։
Խլոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 5-3 հաշվով հաղթել գերմանացի Անտոն Վյուվեգին։ Հետո նա առավելության էր հասել Բեյբիթ Կորգանովի (Ղազախստան, 8-0) ու Նուրմանբեթ Ուլուի (Ղրղզստան, 10-0) նկատմամբ։ Եզրափակչի ուղեգիրը Խլոյանը վիճարկել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Մուրթազալիևի հետ ու մրցակցին պայքարից դուրս թողել 3-3 հաշվով գոտեմարտը աարտելուց հետո, միավորը վերջինը վաստակելու շնորհիվ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կադրեր է հրապարակել, թե ինչպես է Հայկը հաղթական գոտեմարտից հետո հավաքականի գլխավոր մարզչի հետ Հայաստանի եռագույն դրոշով պտույտ կատարում մրցագորգի վրա: