Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև թեմատիկ մի շարք հարցեր։
Քննարկված հարցերի թվում էր նաև ՍՊԸ միակ մասնակցի կողմից՝ որպես ՍՊԸ տնօրեն հանդես գալու դեպքում աշխատավարձի վճարման պարտադիր պահանջը վերանայելու հնարավորությունը։ Նիստի արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություններ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՊԵԿ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ օրակարգային հարցերի շուրջ քննարկումները շարունակելու և փոխհամաձայնեցված լուծումներ կանխորոշելու հարցերում։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: