Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժ. Այվազյանի վարած «Մերսեդես» և 34-ամյա Ս. Նավասարդյանի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Ա. Իշխանյանը, և «Օպել»-ի ուղևորը՝ Երևանի բնակիչ 53-ամյա Ա. Բալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:

215