Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել։

Ինչպես  տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի կայքը, Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Կատարի Պետությունում, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում, Արմեն Եդիգարյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոններից:

ՀՀ նախագահի հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղության կարգով, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ), Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

528