Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս. ՆԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։
«Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։
Օգտվե՛ք թվային լուծումներից և վճարե՛ք 20 տոկոսով պակաս»,-ասվում է հաղորդագրությունում:
25 Հոկտեմբեր, 2024 18:53
14275
ՆԳՆ-ի կայքը roadpolice.am-ն է, չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերի հաղորդագրություններին
02 Հունիս, 2026 20:57
Roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են
13 Մայիս, 2026 20:02
Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի
08 Հունվար, 2025 15:13
ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
14 Հուլիս, 2026 12:48
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
15 Մարտ, 2026 16:59
Ֆրանսիան խստացնում է թմրանյութերի օգտագործման համար տուգանքները
17 Դեկտեմբեր, 2025 11:40