Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կոչ է արել անհապաղ տարհանել Իսրայելի հյուսիսում գտնվող 25 բնակավայրերն ու քաղաքները՝ Թել Ավիվի հարավային Լիբանան ներխուժման ֆոնին, հայտնում է Al Manar-ը։ 

Լիբանանյան լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում շարժումը զգուշացրել է տուժած շրջանների բնակիչներին անհապաղ հեռանալ:

«Հեզբոլլահի» հայտարարության մեջ մասնավորապես նշվում էին Կիրյաթ Շմոնա, Նահարիա, Ռոշ Պինա և Կացրին բնակավայրերը։

Շարժման հայտարարության համաձայն, այս տարածքները «հենակետեր և տեղակայման վայրեր են դարձել Լիբանանի վրա հարձակվող թշնամու ռազմական ուժերի համար», ինչը դրանք  «օրինական ռազմական թիրախներ» է դարձնում իր օդային և հրթիռային ստորաբաժանումների համար։

Այս նախազգուշացումից հետո Իսրայելի հյուսիսի մի քանի մունիցիպալ խորհուրդներ որոշել են փակել դպրոցները՝ ուսուցումն առցանց դասրձնելով:

853