Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ  Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու շնորհիվ Իսրայելը լուրջ հարված է հասցրել պաշտպանվելու և հրթիռներ արտադրելու Իրանի կարողությանը։

«Ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ողջ տարածքում։ Մենք լուրջ հարված ենք հասցրել Իրանի պաշտպանունակությանը և մեր դեմ ուղղված հրթիռներ արտադրելու կարողությանը։

Իրանին հարվածը ճշգրիտ ու հզոր էր, և այն հասել է իր բոլոր նպատակներին»,- Նաթանյահուի հայտարարությունն են մեջբերում իսրայելական լրատվամիջոցները:

Շաբաթ վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է «սահմանափակ վնասի» և 4 զինծառայողի զոհվելու մասին։ Իսրայելը հայտարարել է, որ հասել է իր նպատակներին և նախազգուշացրել է Իրանին պատասխան քայլերից:

558