Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը եղել է  հոկտեմբերի 27-ին։ Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին եղել են բազմաթիվ հարվածների հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Պարզվել է, որ կասկածյալը կնոջ որդին է` 39-ամյա Դավիթ Ե.-ն։

Նա սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնտեղից էլ` Շենգավիթի քննչական բաժին:

761