Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:
Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։
Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման համար։
Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվել է -5․․․-8, առանձին վայրերում՝ մինչև -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։