Առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ  հակամարտության լուծումը ձգձգվում է,  և ռուս խաղաղապահների` ԼՂ–ում  գտնվելու ժամկետը չի սահմանափակվի հինգ տարով:

 

«Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, որը նախատեսվում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության ավտոմատ երկարաձգման հնարավորություն »,- շեշտել է ՀՀ վարչապետն ընդգծելով.-  «Կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգությունն ապահովելը»։

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել իրենց առաքելությունը:

 

1446