Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինային Վաշինգտոնի աջակցությունը դադարեցնելու վտանգ կա, եթե հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսլանդիա կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ռիսկեր կան, այդ իսկ պատճառով Ուկրաինան ունի իր ներքին ծրագիրն այն մասով, թե ինչպես կարող է ուժեղանալ։ Դա չափազանց դժվար է լինելու»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ Թրամփը ուղղակիորեն չի բարձրաձայնել Կիևին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին։ ԱՄՆ նախկին նախագահը «շատ է խոսում», հավելել է քաղաքական գործիչը։

212