Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մյունխենի «Բավարիայից» Հարի Քեյնը և Մադրիդի «Ռեալից» Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով ճանաչվել են տարվա լավագույն հարձակվողներ ու արժանացել Գերդ Մյուլերի անվան մրցանակին: Երկուսն էլ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել են 52 գոլ:

Անգլիայի հավաքականի ավագ Քեյնը Փարիզում կայացած մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել է բեմահարթակ և ստացել մրցանակը, իսկ «Ռեալի» նորեկը ներկա չի եղել արարողությանը:

«Ռեալի» ամբողջ պատվիրակությունը բոյկոտել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:

396