Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Վրաստանում ընտրությունների վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը Վրաստանի կառավարությանը կոչ է անում թափանցիկորեն հետաքննել բոլոր ընտրական խախտումները։ Բայդենը նաև կոչ է արել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին խստորեն պահպանել օրենքի գերակայությունը։
Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է երկրի վերջին ժողովրդավարական հետընթացով, ներառյալ օրենսդրության ընդունմամբ, որն արտացոլում է ռուսական օրենքները, և «սահմանափակում հիմնարար ազատությունները և անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տարածքը»:
Բայդենի հայտարարության մեջ կոչ է արվել չեղարկել այնպիսի օրենքներ, ինչպիսին է այսպես կոչված «Օտարերկրյա ազդեցության օրենքը», որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը, և սկսել անհապաղ համապարփակ երկխոսություն Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ․ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խստորեն պահպանել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք մնում են Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հիմքը»։