ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

 

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 682 փորձանմուշի հետազոտություն:

651