Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ընտանիքի համաշխարհային կազմակերպության նախագահ Դեյսի Նոելի Վեբեր Կուստրայի և ընկերության փոխնախագահ Իսիդրո դե Բրիտրոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտանիքի հզորացման քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը, փաստաթղթով սահմանված հիմնական ուղղությունները, որոնք հնարավորություն կտան նպաստել ընտանիքների բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, հզորացմանն ու զարգացմանը։

Դեյսի Նոելի Վեբեր Կուստրան, ում կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեության առանցքում ընտանիքի զորեղացմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի, նախագծերի և ծառայությունների մշակման գործընթացում աջակցելն է, պատրաստակամություն է հայտնել դիտարկել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը, արձագանքել և քննարկել համագործակցության շրջանակը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև լավագույն փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման դերը ոլորտի զարգացման գործում։

185