Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վերջին հարվածին Իրանի պատասխանը կարող է լինել նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ»,- CNN-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ պատասխան գործողությունները «հավանաբար կհետևեն մինչև նախագահական ընտրությունների օրը»։
Ըստ հեռուստատեսության՝ սա վկայում է այն մասին, որ Թեհրանը հրաժարվում է իսրայելական հարձակման ծանրությունը նվազեցնելու իր սկզբնական ռազմավարությունից:
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։