Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ չեն եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրները պատերազմներ չեն հայտարարում, բայց, ցավոք սրտի, դրանք տեղի են ունենում։ Այս մասին 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 


Նախարարը հավելեց, որ եղել են տարածքներ, որոնք գտվել են Հայաստանի վերահսկողության ներքո և հակառակը. «Մենք խնդիր ունենք և այդ խնդիրը լուծում ենք: Խաղաղության պայմանագիրը պայմանական անվանումն է՝ խոսքը հարաբերությունների կարգավորման, խաղաղ հարաբերությունների հաստատման մասին է: Պատերազմ հայտարարված եղել է, թե ոչ, մենք վստահ կարող ենք ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերություններ չեն եղել»: 
 

277