Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երբ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, երբ խոսում ենք արտահանման մասին, դա նշանակում է, որ հայկական ապրանքները պետք է այլ երկրներում տեսանելի և ներկայանալի լինեն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը նշեց, որ վերջերս Փարիզում էքսպոյին մասնակցել է ավելի քան 2 տասնյակ արտադրող. «Եվ բավականին լավ արձագանքներ կան, պայմանավորվածություններ, պայմանագրերի նախնական պրոցեսներ են սկսվել: Ինչպե՞ս պետք է հայկական ապրանքը հայտնվի Մեծ Բրիտանիայում, եթե ոչ էքսպոյի միջոցով: Ինչպես են կազմակերպությունները գումար ծախսում, որպեսզի իրենց ապրանքը առաջ մղեն. պետությունն էլ պետք է ծախսի և այդ բոլոր գումարները բաց են, թափանցիկ, հրապարակային, պետական բյուջեում ամրագրված և այդ ծախսված ցուցանիշների արդյունքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2 անգամ ավելացել է»: