Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում 88 կողմ ձայնով հավանություն տվեց՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծով առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար: Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաեւ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները: