

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պրն Խաչատրյան, Ձեր խոսքում նշեցիք, որ ավելի գրավիչ ենք դարձնում հատկապես սպայական կազմի համալրման համար բանակում, կարծում եմ նաև սերժանտական կազմն էլ նկատի ունեք: Վերջին տարիներին Հայաստանում ժամկետային զինծառայողներ են եղել, որ մարտական գործողություններին են մասնակցել, լավագույնս դրսևորել են իրենց այս առումով, ունե՞նք ինչ-որ համակարգ, որ մարդիկ, ովքեր արդեն զորացրվել են, կարողանանք ներգրավենք էլի զինվորական ծառայության մեջ: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Արմեն Խաչատրյանը արձագանքեց, որ խրախուսում են ոչ միայն սպայական կազմի վերադարձը զինված ուժեր, այլ նաև շարքային կազմը. «Պայմանը այն է, որ այդ մարդիկ կենսաթոշակի անցած լինեն, սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր երկարամյա ծառայությունից հետո անցել են կենսաթոշակի և դեռևս նրանց սահմանային տարիքը չի լրացել ծառայությունը շարունակելու: Որևէ խնդիր չկա՝ շարքային է, թե գնդապետ, նույնիսկ գեներալ, ուղղակի սահման է դրած, որ նրանք ծառայության են անցնելու մինչև փոխգնդապետի կոչմանը համապատասխան պաշտոնում»: