Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է 2024 թվականի դեկտեմբերին այցելել Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Այս մասին  հայտնել է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

«Այս սցենարով Լավրովը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի մի երկիր, որը Եվրամիության անդամ է»,- ընդգծվում է հրապարակման մեջ։ Ինչպես հայտարարել է Զախարովան, «այս միջոցառումը հյուրընկալող երկիրը պետք է հնարավորություն տա բոլոր անդամ երկրներին աշխատելու»:

320