Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ նիստ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով նաև կուսակցության վերջին նիստին, որը ՀՀ վարչապետն անվանել էր ինքնաքննադատության օր, Սիմոնյանն ասաց․

«Մշտապես նման հանդիպումներ ունենում ենք, և վերջին նիստի ժամանակ քննադատություններ հնչել են բոլոր ներկաների նկատմամբ, քննարկվել են տարբեր հարցեր։ Մեծ կոլեկտիվ է, բնական է, մենք մեր մեջ շատ հարցեր քննարկում ենք, պետք է խոսել, որ մեծ խնդիրներ չլինեն»։

Կապված այսօրվա նիստի հետ, նա շեշտեց, որ վարչությունը որևիցե հարց չի քննարկում մեկին հեռացնելու կամ պաշտոնանակ անելու համար, քննարկվում է այն ինֆորմացիան, որն առկա է լինում։

«Օրակարգի բուն թեման չեմ հիշում, դա կապված է կուսակցության և որոշ պաշտոնների հետ, որոնք թափուր են մնացել։ Վարչությունը ինֆորմացիա ունի, որի հետ կապված քննարկում կա, պետք է հասկանանք»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվելու է  Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցը, Սիմոնյանը ասաց, որ չի ուզում այդ հարցին պատասխանել։ Ըստ նրա՝ խմբակցությունում չկան Քոչարյանական կամ Սիմոնյանական թևեր, կա Նիկոլփաշինյանական թիմ և տարբեր հարցերում մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։

290