Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորներ Կ. Ս.-ն (ծնված 1982 թ․), Է. Թ.-ն (ծնված 1991 թ․) և «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

118