Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ծրագրում է համապարփակ պատասխան տալ Իսրայելի հարվածներին էլ ավելի հզոր մարտագլխիկներով և այլ զինատեսակներով։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրանցի և արաբ պաշտոնյաների աղբյուրները։
Եգիպտացի պաշտոնյան ասել է, որ Իրանը մասնավոր կերպով նախազգուշացրել է «կոշտ և համապարփակ» պատասխանի մասին: Նրա խոսքով, Իրանը կարող է օգտագործել Իրաքի տարածքը գործողության մի մասի համար և, հավանաբար, թիրախ կդարձնի իսրայելական ռազմական օբյեկտները, «բայց շատ ավելի ագրեսիվ ձևով, քան նախորդ անգամ»:
Իրանը արաբ դիվանագետներին ասել է, որ հարվածին կներգրավի իր կանոնավոր բանակը։ Երկիրը չի ծրագրում սահմանափակել իր պատասխանը հրթիռներով և անօդաչու սարքերով, ինչպես դա արեց նախորդ երկու հարձակումների ժամանակ, և ցանկացած օգտագործված հրթիռ կունենա ավելի հզոր մարտագլխիկներ, ասել են իրանցի և արաբ պաշտոնյաները: