Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ, այդպիսի հարց չկա օրակարգում, նման հարց չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ նախօրեին դարձյալ ՔՊ-ում քննարկվել է Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող ենք քննարկել»,- հավելեց նախարարը:

Ճշտող հարցին՝ նրա նկատմամբ կա՞ վարույթ, Պապոյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, կուսակցության վերահսկող հանձնաժողովն է նման հարցերով զբաղվում եւ եզրակացություն տալիս վարչությանը, եւ վարչությունը որոշում է կայացնում»:

224