Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները և համատեղ միջոցառման օրակարգը։
Ֆրանսիական կողմը խոսել է հուշագրի ստորագրման առաջնահերթությունների մասին և ներկայացրել իրենց տեսլականը իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։