Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր երիտասարդության տարիներին «Ստեկլով» կեղծանունով խորհրդային հետախուզության մշակման մեջ էր: Այս մասին խոսել է ԽՍՀՄ Հետախուզության գլխավոր վարչության վետերան, Ռազմա-դիվանագիտական վերլուծության և գնահատման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Վինոկուրովը։
Ստոլտենբերգը Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախկինում շփվել է Նորվեգիայի խորհրդային ՊԱԿ-ի հետ։
Նրա խոսքով, հանդիպումները տեղի են ունեցել 1980-ականներին, երբ նա գլխավորել է Նորվեգիայի Աշխատանքային երիտասարդական լիգան: «Ամեն ինչ ինձ ընթրիքի հրավիրելու մասին էր: Եվ ես ուտում էի այս հսկայական ծովախեցգետիններով սենդվիչներ Օսլոյի նույն ռեստորանում, ամիսը մեկ Կիրիլլով անունով մի տղայի հետ նույն սեղանի շուրջ: Իսկ նա ԿԳԲ-ից էր»,- ասել է նա՝ հավելելով, որ հայրը խորհուրդ է տվել նման հանդիպումները համակարգել Նորվեգիայի հետախուզական ծառայությունների հետ։