Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, РИА Новости-ին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ողջունում ենք հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը, հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։

«Այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ։ Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք մղում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու»,- նշել է Լավրովը։

«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ և կայունությամբ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

508