Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լուսանկարում՝ Blinxnews ամսագրի խմբագիր Վիկտորիա Աբդուլին և AAVVA Fashion ապրանքանիշի հիմնադիր Ահմադ Ամմարը
Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքում մենարկել է Yerevan Fasion Week 2024-ը: Նորաձևությանը հետևող միջազգային հանրությանը այս գեղեցիկ միջոցառումը ներկայացնելու համար Երևան են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Դուբայից՝ Blinxnews ամսագրի խմբագիր Վիկտորիա Աբդուլին և AAVVA Fashion ապրանքանիշի հիմնադիր Ահմադ Ամմարը:
Instagram-ի իրենց էջերում նրանք ակտիվ լուսաբանում են միջոցառումը՝ «սթորիներում» տեսանյութեր հրապարակում ցուցադրություններից: Ահմադն ու Վիկին նաև ռիլ են տեղադրել, որտեղ քայլելով Բյուզանդի փողոցով՝ կատակով «կշտամբում» են միմյանց: Նորաձևության ոլորտում ճանաչված լուսանկարիչ Ադամ Կաց Սինդինգն էլ է իր «սթորիներում» անդրադարձել Երևանի Նորաձևության շաբաթին, տեղադրել նաև տեսանյութեր մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Մերիդիան» էքսպո-կենտրոնում ժամը 16.30-ին մեկնարկող ցուցադրության ժամանակ կներկայանա նաև Ankasa բրենդը։ Հիշեցնենք՝ Երևանի Նորաձևության շաբաթը առաջին անգամ պաշտոնապես կայացել է 2023 թվականին։
Երևանի Նորաձևության շաբաթվա գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ֆինանսական աջակիցներն են՝ Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարությունը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի շրջանակում և Բրիտանական խորհուրդը:
Yerevan Fashion Week-ը Հայաստանն իր մշակութային ժառանգությամբ է՛լ ավելի ճանաչելի է դարձնում աշխարհին