Նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 2-ը փակ են լինելու Շահումյան 4-րդ փողոցի որոշ հատվածներ. քաղաքապետարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
13 Նոյեմբեր, 2024 19:03
736
Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը փակ կլինի
09 Հոկտեմբեր, 2025 11:58
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա ջուր»
03 Հոկտեմբեր, 2026 15:24
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25 Սեպտեմբեր, 2026 20:15
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
23 Սեպտեմբեր, 2026 00:10