Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամենայն հարգանքով բոլորի և ցանկացած մարդու որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ ուզում  եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, դա կոնկրետ քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարոթյուն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Գյումրիում ըստ էության չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ, արդար ընտրություններով, հայտ են ներկայացրել Գյումրին կառավարելու, հիմա իրենց քայլերով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, մի հատ էլ կողքից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ինչ-որ բան արել, իշխանությունն է ստիպել, ճնշել։ Իշխանությունը ոչ ստիպել է, ոչ ճնշել է, և ուզում եմ սա հստակ արձանագրել. այդ մարդիկ որոշել են վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին և ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։   

400