Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին։

Այն տեղի կունենա դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ-ի հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ հատված

«Դեկտեմբերի 8-ից մինչև հունվարի 6, 12:00 - 22:00 (որոշ օրեր՝ մինչև 24։00): 

 Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․

Ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ

Ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ

Խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ

Սուրճ, թեյ ու քաղցրավենիք

 Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։

Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։

Տոնավաճառի մասնակցության հայտը բաց է։

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը։ Հայտերի հետ կապված մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95 , +374 77 26 45 95 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասված է հայտարարության մեջ։

265