Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՅԴ-ականներին հիշեցրեց, որ 1996թ. ԱԺ-ի վրա հարձակման,1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ու 2020 թվականին Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի մեջ ներգրավված էին դաշնակցականներ։

«Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, երբ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք ի դեպ իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, իրենք բողոքում են, որովհետեւ ուզում են հաջորդ մահափորձը հեշտ իրականացվի։ Բայց միեւնույն ժամանակ պարադոքսալ կերպով մեր դաշնակցական գործընկերները չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ ունի թիկնապահներ, ինչի՞ չեք գնում ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք՝ մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում»։

414