![](https://araratnews.am/admin/images/1731659554.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։
«Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։
Շարունակելու ենք ջանքեր գործադրել պարեկային ծառայության՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդելի զարգացման երկրորդ փուլի ուղղությամբ։ Ապահովելու է նոյեմբերի 1-ից իրենց գործունեությունը Երևանում և մարզերում մեկնարկած քրեական և համայնքային ոստիկանությունների ինստիտուցիոնալ կայացվածությունը»,- ասաց նա: