Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես շատ գնահատում եմ պառլամենտարիզմի ավանդույթները՝ բանավեճը: Այս  մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյաը:

«Սակայն, այսօրվա քննարկումը և ընդդիմության մեղադրանքները, որ լսում եմ, մտածում եմ արդյո՞ք այսօր պետք է ընդդիմությանը պատասխանել, թե ոչ, որովհետև երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը մի ծանր քար է, որ կախված է մեր ոտքերից ու անընդհատ ուզում է քաշի ներքև, քաշի տանի դեպի անցյալ, որ մենք չխոսենք ապագայի մասին, որովհետև մեր քննարկումների մեջ կարևորը ապագան է»,- ասաց նա:

Կոնջորյանը դիմելով ընդդիմությանը նշեց, որ իրենք ունեն ապագայի տեսլական, անկախ նրանից՝ նրանք հավանում են դա, թե ոչ:

«Մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի ունենա հստակ սահմանազատված սահմաններ, պիտի հարևանների հետ կարգավորի իր հարաբերությունները, տարածաշրջանում պիտի հաստատվի խաղաղություն, պիտի ունենա բաց սահմաններ, որով մենք առևտուր անենք, պիտի երկրի տնտեսությունը աշխատի, պիտի արտագաղթի տեմպերը նվազեն, մի խոսքով մենք խոսում ենք, որոշակի պատկերացումների և տեսլականի մասին»,- նշեց Կոնջորյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

859