Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ես կարծում եմ, որ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ակնհայտորեն բյուրեղացնում են հենց ընդդիմության բարդույթները, որովհետև շատ լավ հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել և այդտեղ իրենք լրջագույն ռիսկեր են տեսնում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Կոնջորյանը հավեցել, որ իրենք չունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրեր, քանի որ այն տեղի է ունեցել 2021-ին և ըստ այդմ ձևավորվել է ժողովրդի կամքը. «Ընդդիմությունը լավ կանի օգտվի այս առիթից և ինքնահայեցման սեփական օրինակը ցույց տա, իսկ այս հրապարակային պրոցեսները պիտի իրենց հուշեն, որ մի քիչ էլ իրենք աշխատեն սեփական արդյուանվետությունը բարձրացնելու համար և ոչ թե ճամարտակեն իշխանության գործողություններն աղավաղված մեկնաբանելու համար»:

299