Մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման շաբաթը
![](https://araratnews.am/admin/images/1731952416.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսով մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը։
Ինչո՞ւ է դա կարևոր:
Հակամանրէային դիմադրողականությունը խոչընդոտում է հիվանդությունների բուժմանը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ՝ վտանգելով սննդի անվտանգությունն ու տնտեսությունների կայունությունը։ Կենդանիներից մարդկանց փոխանցվող դիմադրողական ինֆեկցիաները ավելացնում են առողջապահական ռիսկերը։
Ի՞նչ անել՝ լուծելու համար խնդիրը.
- ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ միայն անասնաբույժի ցուցումով.
- բարձրացնել անասնաբուժական հիգիենայի մակարդակը.
- կրթել ու իրազեկել ֆերմերներին և անասնաբույժներին:
Կիրառել «Մեկ առողջություն» սկզբունքը՝ մեր քաղաքացիների ընդհանուր բարօրության համար։
Հիշեցնենք՝ հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի շաբաթը նշվում է 2015 թվականից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ։
19 Նոյեմբեր, 2024 02:11
335