ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է 2020 թվականի կենսական գիտությունների (Life Sciences) Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 350.000 ԱՄՆ դոլար և կարող է հավասարապես բաշխվել առավելագույնը 3 դափնեկիրների միջև:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կողմից սահմանված մրցանակը նպատակ ունի խթանել անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կենսական գիտությունների ոլորտում մարդկային կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվող ծրագրերն ու գործունեությունը:

Հայտերը կարող են ներկայանվել անհատներ և կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր անդամ պետություն կամ հասարակական կազմակերպություն կարող է ներկայացնել մրցանակի մինչև հինգ թեկնածու՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց www.unesco.org/egip/account-request հղմամբ (անգլերենով կամ ֆրանսերենով) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը՝ այդ մասին տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը [email protected] էլփոստի միջոցով:

Մրցանակի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով՝ https://en.unesco.org/stem/lifesciences-prize:

74